Մեկնարկել է պատանի դաշնակահարների 8-րդ մրցույթը

09:31 • 27.04.09

Ապրիլի 25-ին մեկնարկել է Առնո Բաբաջանյանի անվան պատանի դաշնակահարների 8-րդ մրցույթը, որն ընթանում է 2 փուլով Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում և կամփոփվի ապրիլի 30-ին նախատեսված համերգում: Մրցույթին մասնակցում են մինչև 15 տարեկան պատանի դաշնակահարներ, ովքեր կատարում են Առնո Բաբաջանյանի և այլ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Առնո Բաբաջանյանի անվան պատանի դաշնակահարների մրցույթը իրականանում է մշակույթի նախարարության, Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմադրամի և Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության համագործակցությամբ: Մրցույթն անցկացվում է 1986թ-ից` 3 տարի պարբերականությամբ, նպատակ ունի բացահայտել երաժշտական դպրոցների դաշնամուրային բաժինների շնորհալի աշակերտներին, խրախուսել կատարողական արվեստը, տարածել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: