Կրկին ANTI ներկայացում հայկական բեմում
Ապրիլի 30-ին և մայիսի 1-ին երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմում նորից կլինի ANTI ներկայացում, ինչպես հեղինակներն իրենք են այն որակել, ավելացնելով, որ ներկայացումը տեղական արտադրության տականքների մասին է: Վահրամ Սահակյանի սցենարով և Արթուր Սահակյանի բեմադրությամբ ստեղծված ներկայացումը կոչվում է «Երկու ընկեր, չհաշված կյանքը», նախաձեռնությունը NY (Nune Yesayan) պրոդյուսերական կենտրոնինն է, 2 գլխավոր դերերում հանդես են գալիս երգչուհու ամուսին Ավո Խալաթյանն ու Նարեկ Ղափլանյանը: Վերջիններիս բեմում ընկերակցում են Մխիթար Ավետիսյանը, Արտաշես Ալեքսանյանը, Արա Հարությունյանը և ուիշներ: Ներկայացումը ստեղծվել է ՀՀ ոստիկանության անմիջական աջակցությամբ:
«Երկու ընկեր, չհաշված կյանքը» ներկայացման պրեմիերան կայացել է դեռ 2007թ. հոկտեմբերին: Հիշեցնենք, որ Վահրամ Սահակյանի և Արթուր Սահակյանի համագործակցության արդյունք են նաև «Խաթաբալադա», «Mea Culpa», «Ժանգոտ բանալի» ներկայացումները: Ստորև կարող եք կարդալ մի փոքր հատված Վահրամ Սահակյանի` ANTI ներկայացման հիմքում ընկած «Երկու ընկեր, չհաշված կյանքը» պիեսից, որ վերցված է հեղինակի պաշտոնական կայքից:
«Բայց էս հմիգվա չմո բձեքը պդի ամեն ինչ հարամեն, չէ՞... Աչքները ծագում ա, չէ՞ լավ մաշնեն... Ուրեմն խիտրիություն ա արե, որ փող վերկալի, ջոգում ե՞ս, մի ոտը օլորե մցրել էր ձախ պագրիշգի տագ, մյուս ոդը աջ բանդաԺի վրեն, գլուխը լռիվ ըսենց ոսկոռախառը ցխել էր դիֆեռի վրեն, աղիքները փաթթվել էին լանԺերոյին, մադները մդել էին կարդանի տագ... Ու էդքանից հեդո՝ ասում ա՝ քցել եք տակը՝ փողը տվեք»:










