Այսօր պարի միջազգային օրն է

10:49 • 29.04.09

Ապրիլի 29-ը պարի միջազգային օրն է, որ սահմանվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պարի միջազգային խորհրդի կողմից 1982թ.՝ ի պատիվ 18-րդ դարի 2-րդ կեսի և 19-րդ դարի սկզբի ֆրանսիացի անվանի պարող և բալետմայստեր Ժան Ջորջ Նովերի:

Պարի օր սահմանելով` Պարի միջազային խորհուրդը նպատակ ուներ շեշտել պարի կարևորությունը հասարակության տարբեր շերտերում, նաև իշխանությունների ուշադրությունը հրավիրել կրթության տարբեր համակարգերում պարին հատուկ տեղ հատկացնելու անհրաժեշտության վրա: