«Կանգ առեք, մարդիկ». կկայանա նոր ֆիլմի պրեմիերան

13:47 • 29.04.09

«Կանգ առեք, մարդիկ» անունն են տվել Ֆլորա Մարտիրոսյանն ու դերասան, բանաստեղծ Մայքլ Սթոունը իրենց համագործակցության արդյունքում ստեղծված ֆիլմին:

8,5-րոպեանոց ֆիլմի գլխավոր հերոսները 4 երիտասարդներ են` հայ, թուրք, ամերիկացի և հույն, ովքեր վիրտուալ սերտ կապ ունեն միմյանց հետ: Մի օր ամերիկացին պատահաբար իմանում է հայոց ցեղասպանության մասին:

Ֆիլմի ռեժիսորը Ժիրայր Դադասյանն է, պրեմիերան կկայանա Ֆլորա Մարտիրոսյանի և Մայքլ Սթունի համատեղ համերգի ընթացքում, որը կկայանա վաղը` ապրիլի 30-ին, և կրում է «Քելե Լաո» խորագիրը: