Կառավարությունը գումար է հատկացրել մշակույթի տների համար
2009թ. իր պահուստային ֆոնդից կառավարությունն այսօր 48 մլն 999.8 հազար դրամ է հատկացրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը։ Հատկացված գումարից 10 մլն 357.4 հազար դրամը կուղղվի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի շենքի, 6 մլն 732.4 հազար դրամը` ՀՀ Լոռու մարզի Գարգառի մշակույթի տան հիմնանորոգման, 20 մլն դրամը` ՀՀ Արարատի մարզի Լանջառ համայնքի, 3 մլն 910 հազար դրամը` ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքի դպրոցների տանիքի վերականգնմանը, 8 մլն դրամը` ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի Գեղարքունիքի մասնաճյուղի շենքի տանիքի վերականգնմանը։










