«Գրքարվեստ» մրցույթ` մշակույթի նախարարության նախաձեռնությամբ
Գրքարվեստի զարգացման, գրահրատարակչական արտադրանքի որակի բարձրացման, հրատարակչական տեխնոլոգիաների քարոզչության, գրահրատարակիչների համագործակցության և մրցակցության համար ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարել է «Գրաքարվեստ» խորագրով մրցույթ, որին կարող են մասնակցել 2008թ. ընթացքում և մինչև հայտերի ընդունման վերջնաժամկետը` մայիսի 15-ը, լույս տեսած հրատարակությունները:
«Գրքարվեստ» մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում` «Իմ հայրենիքը», «Մեր ժամանակակիցը», «Հետաքրքիր ճակատագրի գիրք», «Գիրք երեխաներին», «Արվեստի գիրք», «Տպագրված է Հայաստանում» և «Գլխավոր մրցանակ»:










