Իրանական ֆիլմն արժանացել է ամերիկյան փառատոնի մրցանակի
Իրանցի ռեժիսոր Ասվար Ֆարհադիի «Էլլիի պատմությունը» կինոնկարն արժանացել է Tribeca ամերիկյան կինոփառատոնի մրցանակի լավագույն սցենար անվանակարգում: Այդ մասին հաղորդում է Reuters-ը:
Ժյուրիի որոշման համաձայն՝ «Էլլիի պատմությունն» արժանացել է մրցանակի «թեմայի և կերպարների համապարփակության», «խոչընդոտների վերացման և աշխարհի մեր ընկալումը խորացնելու» համար:
Ռեժիսոր Ասղար Ֆարհադին որպես պարգև ստացել է 25 հազ. դոլար:
Ավելի վաղ «Էլլիի պատմությունն» արժանացել էր Բեռլինյան կինոփառատոնի մրցանակի լավագույն ռեժիսորական աշխատանքի համար, ինչպես նաև FAJR իրանական միջազգային փառատոնի երկու մրցանակի` ռեժիսորական աշխատանքի և ֆիլմի հնչողության համար:










