Կարդում ենք Պուշկին՝ հայերեն, Թումանյան՝ ռուսերեն

14:57 • 01.05.09

«Դարի հետ համաքայլ» Պուշկինյան միջազգային փառատոնի շրջանակներում Երևանի Ռուս-հայկական պետական համալսարանում ապրիլի 25-29-ը կազմակերպվել էր «Միանսին կարդում ենք Պուշկին: Ճանապարհորդություն Արզրում: 180 տարի հետո» ծրագիրը:

Փառատոնը կազմակերպվել էր համալսարանի ուսանողական թատրոնի և մոսկովյան փառատոնի կազմակերպիչների նախաձեռնությամբ:

Փառատոնին մասնակող հայկական բուհերում նախապես անցկացվել էր մրցույթ «Արտասանություն» և «Վոկալ» անվանակարգերում: Հաղթողները Մոսկվայից ժամանած հյուրերի հետ հանդես եկան համատեղ գալա-համերգով:

Ռուս-հայկական սլավոնական համալսարանի ուսանողական թատրոնը հանդես եկավ Վիլիամ Սարոյանի «Հեյ, ով կա այդտեղ» ներկայացմամբ:

Կազմակերպիչների խոսքերով` հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 190-ամյակի կապակցությամբ ծրագրվում է թումանյանական ընթերցումներ անցկացնել Մոսկվայում: