Վալերի Գերգիևը Երևանում բաց փորձ կվարի Երիտասարդական նվագախմբի հետ
Մայիսի 4-ին աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիևը Երևանում բաց փորձ կվարի Հայաստանի երիտասարդական նվագախմբի մասնակցությամբ: Երևանի պետկոնսերվատորիայի դահլիճում երիտասարդ երիաժիշտները Է. Միրզոյանի ստեղծագործություններից կկատարեն հենց Գերգիևի ղեկավարությամբ: Իսկ երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահի բեմում Երիտասարդական նվագախումբը հանդես կգա Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ: Համերգը ներառված է 8-րդ Մոսկովյան Զատկի փառատոնի շրջանակներում:
Հայաստանի Երիտասարդական նվագախումբը կազմավորվել է 2005թ. Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողներից, նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը Սերգեյ Սմբատյանն է, 2008թ. հունվարից նվագախումբը ստացել է պետական կարգավիճակ:










