Դեբյուտ-2009. երիտասարդ երգիչների նոր մրցույթ

11:02 • 04.05.09

Երիտասարդ երգիչների նոր մրցույթը կոչվում է «Դեբյուտ-2009» և նպատակ ունի բացահայտել, աջակցել ու հանրային ճանաչում բերել տաղանդավոր սկսնակ երգիչներին, ովքեր կատարում են ջազ, սոուլ, բլյուզ, ավանգարդ-ֆոլք և մոտ ժանրերի ստեղծագործություններ: Մրցույթը նախաձեռնել է www.armjazz.net կայքի հիմնադիր Արմեն Մանուկյանը` համագործակցելով CITY-FM 106,0 ռադիոկայանի և Քամելեոն ակումբի հետ:

Նախընտրական փուլում հայտեր ներկայացրած մոտ 50 մասնակիցներից ժուրիի ընտրության արդյունքում կիսաեզրափակիչ են անցել 16-ը, ովքեր ելույթ կունենան մայիսի 7-ին` եզրափակիչ փուլ անցնելու համար:

«Դեբյուտ – 2009»-ը կշնորհի 2 մրցանակ` մեկ գլխավոր և մեկ հատուկ, որ կրում է հայ առաջին դիջեյ Սեդրակ Դավիդյանի անունը: