Ռուսաստանի Առաջին տիկինը կժամանի Հայաստան

18:17 • 04.05.09

Հայաստանի նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահի տիկին Սվետլանա Մեդվեդևայի բարձր հովանու ներքո մայիսի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի պրեմիերան։

Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, այդ նպատակով Հայաստանի Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հրավերով մայիսի 5-ին Երևան կժամանի Ռուսաստանի Դաշնության Առաջին տիկին Սվետլանա Մեդվեդևան։
«Սպարտակ» բալետի բեմադրիչն է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Լենինյան և պետական մրցանակների դափնեկիր, աշխարհահռչակ բալետմեյստեր Յուրի Գրիգորովիչը։