Շարունակվում է «Երիտասարդները երիտասարդների համար» համերգ-ակցիան

09:11 • 07.05.09

Հայ երիտասարդների շրջանում դասական երաժշտության նկատմաբ սեր և հետաքրքրություն ձևավորելու նպատակով Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը նախաձեռնել է «Երիտասարդները երիտասարդների համար» համերգ-ակցիան, որի շրջանակներում ելույթ է ունենում Երևանի բուհերում:

Նվագախմբի համերգ-ակցիան սկսվել է Պետական բժշկական համալսարանից «Եթե երիտասարդները չեն գալիս դասական երաժշտություն լսելու, ապա դասական երաժշտությունը կայցելի նրանց» խորագրով, իսկ մայիսի 8-ին կկայանա նաև մայր բուհում: Երևանի պետական համալսարանի մեծ դահլիճում Երիտասարդական նվագախումբը կկատարի Մոցարտ, Չայկովսկի, Հարությունյան:

Հայաստանի Երիտասարդական նվագախումբը կազմավորվել է 2005թ. Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողներից, նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը Սերգեյ Սմբատյանն է: