Ամերիկահայերը Արծրունուն կոչ են արել չեղյալ համարել Նյու Յորքի համերգը
Սեպտեմբերի 16–ին Հայ դատի Արևելյան Ամերիկայի կենտրոնական գրասենյակը և Լիբերալ–դեմոկրատական կուսակցությունը համատեղ հայտարարություն են տարածել, որում կոչ են անում Ամերիկայում ապրող բոլոր հայերին բոյկոտել հոկտեմբերի 7–ին Նյու Յյորքում կայանալիք հայազգի դաշնակահար Շահան Արծրունու մասնակցությամբ համերգը։
Նշենք, որ համերգը, որին պետք է մասնակցի հայազգի դաշնակահարը, կազմակերպվել է ԱՄն–ում Թուրքիայի հյուպատոսության կողմից և նվիրված է Ախթամարի «վերաբացմանը»։ Այս մասին գրում է Armenian Weekly–ին։
Այս առնչությամբ California Courier–ի հրատարակիչ Հարութ Սասունյանն ասել է. «Շահան Արծրունին չպետք է թույլ տա, որ իր երաժշտությունը Թուրքիայի կողմից օգտագործվի հակահայկական քարոզարշավում»։
Հիշեցնենք, որ Արծրունին Սուրբ խաչ եկեղեցու պատարագից մեկ շաբաթ առաջ համերգ էր տվել Վանում։
«Մենք բարձր ենք գնահատում Արծրունու տաղանդը և կոչ ենք անում նրան հեռու մնալ քաղաքական հարցերից»,– հայտարարել է ՀՅԴ ներկայացուցիչը։










