Զեմֆիրան երեխա է որդեգրում
Վերջին մեկ տարվա ընթացքում ռուս երգչուհի Զեմֆիրան կորցրել է իր ամենամոտ մարդկանց՝ հորը և եղբայրերին։ Երգչուհու ընտանիքից միայն մայրն է մնացել՝ Ֆլորիդա Խակիևնան։
Որպեսզի ծեր մայրը կարողանա տանել վիշտը, երգչունին պնդում է, որ նա Ուֆայից Մոսկվա տեղափոխվի։ Այս մասին հայտնում է eg.ru –ն։
Երգչուհին ոչ վաղ անցյալում հայտարարել էր, որ մոտ ժամանակներս չի պատրաստվում երեխա ունենալ, սակայն մոր համար նա իր այդ որոշումը փոխել է և որոշել է երեխա որդեգրել։ Մի քանի շաբաթ առաջ նա նույնիսկ այցելել է Մոսկվայի մանկատներից մեկը։
Մանկատան տնօրենը հաստատել է, որ Զեմֆիրան եղել է մանկատանը, խաղալիքներ բերել, խոսել է մի քանի երեխայի հետ, նրանցից մեկին, որի մայրը մահացած է, իսկ հայրը՝ բանտարկված, երգչուհին շատ է հավանել։
Մանկատան տնօրենի խոսքով, այդ երեխան ոչ սլավոնական արտաքին ունի, դա էլ երևի դուր է եկել երգչուհուն։ Նրանք ընդհանուր լեզու են գտել։ «Հուսանք՝ երգչուհու մոտ ամեն ինչ կստացվի և նա կորդեգրի երեխային», – ասել է մանկատան տնօրենը։










