Gobelins–ի ամառային դպրոցի հայ մասնակցի անունն արդեն հայտնի է

19:52 • 05.10.10

Ֆրանսիական հանրահայտ Gobelins համալսարանի ամառային դպրոցի 25 մասնակիցներից մեկը հայ է։ Ինչպես այսօրվա ասուլիսին լրագրողներին տեղեկացրեց ReAnimania միջազգային անիմացիոն կինոփառատոնի տնօրեն Վրեժ Քասունին՝ Հայաստանից դասընթացներին կմասնակցի Լիլիթ Ծատուրյանը։

Հիշեցնենք, որ դեռ սեպտեմբերին այս հարցի շուրջ փառատոնը նախնական համաձայնության էր եկել այդ համալսարանի հետ։
«Մենք արդեն ապահովել ենք հայ ուսանողի տեղը», – ասաց նա՝ հավելելով, որ խնդիրը միայն ֆինանսավորումն է։

Նշենք, որ Gobelins–ի համալսարանը համարվում է լավագույնը անիմատորներ «արտադրելու» հարցում։