Որոշվել է «Եվրատեսիլ–2011»–ի քաղաքը
«Եվրատեսիլ–2011» երգի մրցույթը տեղի կունենա Արևմտյան Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում հաջորդ տարվա մայիսի 14–ին։ Ինչպես հաղորդում է Bild թերթը, վկայակոչելով իր աղբյուրը, կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 10–ին և 12–ին։
Ավելի վաղ թեկնածու քաղաքների թվում նշվում էին Բեռլինի, Համբուրգի, Հանովերի և Քյոլնի անուննեերը։
Հիշեցնենք, որ Նորվեգիայում կայացած «Եվրատեսիլ–2010»–ում հաղթել էր Գերմանիան ներկայացնող երիտասարդ երգչուհի Լենա Մայեր–Լանդրուտը, ինչի արդյունքում էլ այս տարի մրցույթը կհյուրընկալի Գերմանիան։










