Սաքսոֆոնահար Մարկո Ալբոնետին համերգ կտա Երևանում
Հոկտեմբերի 24-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում համերգով հանդես կգա իտալացի աշխարհահռչակ սաքսոֆոնահար Մարկո Ալբոնետին։ Այս մասին Tert.am–ին տեղեկացրեցին Պետական կամերային նվագախմբից։
Համերգի ընթացքում Ալբոնետիին կնվագակցի Պետական կամերային նվագախումբը։ Մեկ այլ համերգային ծրագիր նա կներկայացնի հոկտեմբերի 25-ին Mezzo ակումբում։
Նշենք, որ Մարկո Ալբոնետին երաժշտական կրթություն է ստացել Ռոսինիի անվան կոնսերվատորիայում (Պեսարո, Իտալիա) և Մոցարտի անվան ակադեմիայում (Զալցբուրգ, Ավստրիա), իսկ երաժշտության դոկտորի աստիճանը պաշտպանել է Միչիգանի պետական համալսարանում։










