Ավստրալացի նկարիչն իր կտավները ստեղծելու համար միայն արյուն է օգտագործում (լուսանկարներ)
Ավստրալացի նկարիչ և դաջող Ռիվ Մեյերսն իր բոլոր կտավները ստեղծում է արյունով, տեղեկացնում է «Օդիթի Սենթրալ»-ը:
Հարցազրույցների ժամանակ Մեյերսը միշտ շտապում է բոլորին նախազգուշացնել, որ որքան էլ տարօրինակ հնչի` նա օգտագործում է միայն իր արյունը:
Մեյերսը հաջողակ նկարիչ է համարվում, քանի որ իր ստեղծած նորարարական ոճի աշխատանքները բազմաթիվ միջազգային ցուցահանդեսների են մասնակցել:
Սիդնեյում բնակվող նկարիչը նշել է, որ նա միշտ գիտի թե որքան արյուն է հարկավոր հերթական աշխատանքը ստեղծելու համար:
Մեյերսի երկրպագուներից մեկն ասել է. «Թեև նա աշխարհում միակ մարդը չէ, ով նկարում է արյունով, այդուհանդերձ նրա կտավներն իսկապես սքանչելի են»:










