Ջեյմս Բոնդի 5 լավագույն ֆիլմերն այս տարի՝ 50 տարի անց, կցուցադրվեն Կաննում
Այս տարի Կաննի միջազգային կինոփառատոնում կցուցադրվի Բոնդիանայի` Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմաշարի լավագույն 5-յակը, հայտնում է Guardian-ը` նշելով, որ ֆրանսիական Ռիվիերան` իր գլամուրով ու փայլով, հենց պճնամոլ Բոնդի տեղն է:
Այս կերպ կնշվի ֆիլմաշարը թողարկող Eon 007 կինոընկերության 50-ամյակը: Ինչպես նաև կնշանավորվի սուպերհերոսի վերադարձը այս առաջնակարգ փառատոնի կինոցուցադրությունների ծրագիր` 50 տարի անց:
Բոնդի արկածների մասին նոր ֆիլմը` «Եվ թող ընկնի երկինքը», այժմ թողարկման փուլում է. կինոթատրոններում է հայտնվելու միայն աշնանը: Իսկ Կաննում ցուցադրվելու են Բոնդի մասին ամենահայտնի ֆիլմերից 5-ը` «Դոկտոր Նո», «Սիրով՝ Ռուսաստանից», «Ադամանդները հավերժ են», «Ի սպաս Նորին գերազանցության գաղտնի ծառայությանը» և «Խաղատուն Ռոյալ»










