Ամերիկացի նկարիչը երկու ձեռքով արտասովոր դիմանկարներ է պատկերում (տեսանյութ)

12:54 • 13.05.12

Ծագումով Չինաստանից ամերիկաբնակ նկարիչ Սան Քսիանոնն աչքի է ընկնում երկու ձեռքով նկարելու յուրահատուկ կարողությամբ, տեղեկացնում է «Օդիթի Սենթրալ»-ը:
 

Համացանցում հայտնված տեսահոլովակների շնորհիվ Սանը երկրպագուների մեծ բանակ է ձեռք բերել, սակայն այն բանից հետո, երբ նա սկսեց իր ստեղծագործությունների վրա աշխատել երկու ձեռքով, դրանց թիվը զգալի աճեց:
 

Ինչպես նշել է հեղինակը` որևէ կարևոր աշխատանք ստեղծելու համար անհրաժեշտ է գիտելիք և վարպետություն, միայն այդ երկուսի համադրության շնորհիվ հնարավոր կլինի հասնել կատարելության:

 

Սանի մատիտանկարների հավաքածուում կան այնպիսի հեղինակությունների դիմանակարներ, ինչպիսիք են` Սթիվ Ջոբսը, Նատալի Պորտմանը. Մեգան Ֆոքսը, Անջելինա Ջոլին և այլք:

 

Սակայն, բացի հեղինակություններից, ամերիկաբնակ նկարիչը հատուկ կայք է բացել, որի միջոցով պատվերներ է ընդունում: Ցանկացած մարդ վճարելով 300-ից 600 դոլար կարող է իր դիմանկարն ու դրա տեսահոլովակը պատվիրել: