Բրիտանացի նկարիչն իր կտավներն աճեցնում է (լուսանկարներ)

16:36 • 14.05.12

Ի տարբերություն աշխարհում ստեղծագործող բազմաթիվ նկարիչների` բրիտանացի նկարիչ Դեն Հարվին իր աշատանքները ստեղծելու համար միանգամայն յուրահատուկ տարբերակ է գտել, տեղեկացնում է «Օդիթի Սենթրալ»-ը:

 

Նրա կտավները բառի բուն իմաստով աճում են: Նկարիչը ֆոտոսինթեզի շնորհիվ բահով հարդարում է իր պարտեզում աճող խատածածկ մակերեսը, որն աճելուն պես դառնում է այս կամ այն մարդու դիմանկարը:

 

Բացահայտելով գաղտնիքը` Հարվին ասել է, որ սերմնացանի ժամանակ էլեկտրական լամպով վառում է խոտի անհրաժեշտ հատվածները: Մի քանի շաբաթ անց երկար սպասված ստեղծագործությունն աճում է:

 

«Մի քանի շաբաթում աճում է խոտը, սակայն մարդիկ դրանով հիանալու շատ կարճ ժամանակ են ունենում, քանի որ որոշ ժամանակ անց խոտը դեղնում է, հետո` չորանում»,- ասել է Հարվին:

Բրիտանացի նկարիչն իր կտավներն աճեցնում է (լուսանկարներ)