Los tatuajes de la abuela. Սյուզան Խարտալյանի «Մեծ մորս դաջվածքները» ցուցադրվում է Լատինական Ամերիկայում

16:05 • 15.05.12

Շարունակվում է Սյուզան Խարտալյանի «Մեծ մորս դաջվածքները» ֆիլմի հաղթարշավը աշխարհի էկրաններին. այսօրվանից՝ մայիսի 15-ին, սկսվում է ֆիլմի ցուցադրությունների շարքը Լատինական Ամերիկայում, որը կտևի մինչև մայիսի 28-ը: Այս մասին Tert.am-ին հայտնեց ռեժիսորը:

 

Ֆիլմը կցուցադրվի 3 երկրում` Բրազիլիայում, Արգենտինայում և Ուրուգվայում: Հատուկ հրավերով Լատինական Ամերիկա է մեկնել նաև ֆիլմի ռեժիսորը:

 

Los tatuajes de la abuela իսպանալեզու վերնագրով «Մեծ մորս դաջվածքների» հիմնական ցուցադրությունները նախատեսվում են մայիսի 17-ին Բուենոս Այրեսում, մայիսի 18-ին Ռոզարիոյում, մայիսի 19-ին Կորդոբայում, ապա մայիսի 23-ին Մոնտեվիդեոյում և մայիսի 24-ին Սան Պաուլոյում:

 

Ցուցադրությունները կազմակերպել են այդ երկրներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները և Հայ Օգնության Միությունը:

 

Ապրիլյան ցուցադրություններից հետո առաջիկայում ֆիլմը Հայաստանում նորից կցուցադրվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնքապատկեր» ծրագրի շրջանակներում հուլիսին: