Երևանում կանցկացվի «Ճապոնիա՝ հեռավոր, բայց հարազատ…..» խորագրով միջոցառում

17:13 • 15.05.12

Հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնը, Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում (Վարդանանց 18) մայիսի 16-ին, ժամը 20:00-ին կազմակերպելու է «Ճապոնիա՝ հեռավոր, բայց հարազատ…..» միջոցառումը, որը նվիրված կլինի հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին:

 

Ինչպես տեղեկացնում է հայ-ճապոնական գիտամշակութային «Հիկարի» կենտրոն հասարակական կազմակերպությունը միջոցառման շրջանակներում հյուրերին կներկայացվի օրիգամիի ցուցահանդես, «Գարուն, Ամառ, Աշուն, Ձմեռ» խորագրով միջնադարյան ճապոնական քնարերգության հիման վրա ստեղծված ներկայացումից հատվածներ և Հենրիկ Մալյանի անվան թատրոնի Հ. Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացումից «Կիկոսի մահը» հեքիաթը ճապոներեն լեզվով:

 

Միջոցառմանը ներկա կլինեն՝ ՀՀ–ում Ճապոնիայի դեսպան Տիկահիդո Հարադան, ՀՀ Արտաքին գործերի նախարարության Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչության պետ` Աշոտ Ոսկանյանը և այլ բարձրաստիճան հյուրեր:

 

Միջոցառմանն աջակցում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, Գեղագիտության Ազգային Կենտրոնը, Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնը: