Մադամ Տյուսոյի թանգարանում ցուցադրվել է Մեծ Բրիտանիայի թագուհու նոր արձանը

04:45 • 15.05.12

Նոր արձանը, որը նախորդի փոփոխությունների ենթարկված տարբերակն է, ներկայացվել է Եղիսաբեթ Երկրորդ թագուհու գահակալության «ադամանդե» տարեդարձի՝ 60-ամյակի կապակցությամբ, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը:


Մադամ Տյուսոյի թանգարանում Եղիսաբեթ Երկրորդի նախորդ արձանը պատրաստվել էր 2001թ.` թագուհու գահակալության 50-ամյակի կապակցությամբ:


Փոփոխությունների համար թանգարանը մոտ 241,5 հազար ԱՄՆ դոլար է ծախսել:


Սակայն բրիտականական ԶԼՄ-ների հաղորդման համաձայն` արձանը դիտածներից շատերը քննադատորեն են վերաբերվել փոփոխություններին: Նրանք բողոքում են, որ նոր արձանը «ծերացել է»: Ոմանք անգամ ասում են, որ նոր արձանի կնճիռներն ավելի շատ են, քան իրականում կան թագուհու դեմքին: