«Արցախն ակնթարթներում» լուսանկարչական մրցույթ

11:35 • 15.05.12

ՀՀ սփյուռքի նախարարությունը կազմակերպում է «Արցախն ակնթարթներում» լուսանկարչական մրցույթ:


ՀՀ սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն լրատվամիջոցներում կամ այլ հրատարակչություններում արդեն լույս տեսած Արցախյան տարեգրությանը, հերոսամարտին, առօրյային, պատմամշակութային արժեքներին ու շենացման գործընթացին վերաբերող լուսանկարներ, որոնք տարածված կլինեն պարբերական, տպագիր, էլեկտրոնային մամուլում կամ ֆոտո գործակալությունների կողմից:


Մրցույթի յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մինչև հինգ լուսանկար: Ցանկալի է, որ լուսանկարները համապատասխանեն 3 mb և 300 dpi պարամետրերին:


Լուսանկարների վերաբերյալ տեղեկությունները (ժամանակ, վայր, իրադարձություն, լուսանկարում պատկերված մարդկանց անուններ, աշխարհագրական և պատմա-ճարտարապետական հուշարձանների անվանումներ, հրապարակման տեղ, ժամանակ, հղումը` էլեկտրոնային տարբերակի դեպքում, իսկ տպագիր տարբերակի դեպքում` սկանավորված օրինակը, պաստառը և այլն) խնդրվում է ուղարկել կից գրությամբ:


Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2012թ. սեպտեմբերի 1-ը լուսանկարներն ուղարկել «Արցախն ակնթարթներում» լուսանկարչական մրցույթ» մրցութային նշումով` ՀՀ սփյուռքի նախարարություն հետևյալ հասցեով` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 26/1, www.mindiaspora.am, info@mindiaspora.am, contact@mindiaspora.am, mindiaspora@yahoo.com կամ զանգահարել (+374 10) 58 56 01 /109/: