Հայտնաբերվել են Զատկի կղզու արձանների… մարմինները (ֆոտոշարք)

17:21 • 16.05.12

Զատկի կղզու՝ հսկայական գլուխներով արձանների մարմիններ ունենալու հարցը վաղուց է շահարկվում:

 

Նորագույն պեղումները հաստատում են, որ առեղծվածային արձանները, իսկապես, նաև մարմիններ ունեն: Պեղումները կատարվում են Easter Island Statue Project-ի շրջանակներում, որն էլ և հրապարակել է լուսանկարները:

 

Ժայռապատկերների վրա՝ հողում մնացած հատվածքների թիկունքի մասում նաև նոր ժայռապատկերներ են հայտնաբերվել:

 

877 արձանները ստեղծվել են 1250-1500 թթ միջև ընկած ժամանակահատվածում, սակայն մինչ օրս պարզ չէ, թե դրանք ինչու և ինչպես են թաղվել հողի մեջ:

Հայտնաբերվել են Զատկի կղզու արձանների… մարմինները (ֆոտոշարք)