Մեկնարկել է Կաննի կինոփառատոնը
Կաննի հոբելյանական 65-րդ միջազգային կինոփառատոնը մեկնարկեց: Կինոփառատոնը բացել է Ուես Անդերսոնի «Լուսնի թագավորություն» ֆիլմը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:
Կինոփառատոնի մեկնարկը հայտարարել է ֆրանսիացի դերասանուհի Բերենիս Բեժոն՝ «Արտիստ» ֆիլմի գլխավոր դերակատարուհիներից մեկը:
Նշենք, որ կինոփառատոնը կանցկացվի մայիսի 16-ից մինչև 27-ը: Մրցութային ծրագրում ընդգրկված է 22 ֆիլմ:










