Լոնդոնում կներկայացվի աշխարհի ամենաերկար ֆոտոպանորաման
Լոնդոնյան ExCel ցուցասրահում հունիսի 1-9-ը կներկայացվի ավելի քան 1 կմ երկարություն ունեցող ֆոտոպանորաման, հաղորդում է Թագավորական լուսանկարչական միության կայքը:
Պանորամայի հեղինակը բրիտանացի լուսանկարիչ Կլեր Նյուտոնն է (Clare Newton): Ստեղծագործությունը բաղկացած է 109 հազար առանձին լուսանկարներից, որոնց վրա պատկերված են ցատկող մարդիկ:
Լուսանկարների այդ քանակը ստանալու համար հեղինակից մոտ 2 տարի ժամանակ է պահանջվել: Նախագիծը կոչվել է Jump4London և նվիրված է ամռանը Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերին:
Նյուտոնի հեղինակած ֆոտոպանորաման Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու թեկնածու է, որպես աշխարհի ամենաերկար լուսանկար: Այդ նպատակով Գինեսի գրքի ներկայացուցիչները հունիսի 8-ին ExCel ցուցասրահ կժամանեն, որ հաստատեն բրիտանացու ռեկորդը:










