Չինացին գումար է վաստակում ուշագրավ դիմանակարներ կտրելով (տեսանյութ)

12:19 • 18.05.12

Նյու Յորքի բնակիչ չինացի Մին Լիան Լուն իր օրվա ապրուստը վաստակում է փողոցներում մկրատով դիմանկարներ կտրելով, տեղեկացնում է «Օդիթի Սենթրալը»:

 

Օգտագործելով փոքրիկ ստվարաթուղթ, Լիան Լուն մկրատով կարողանում է դիմանկարներ ստեղծել: Պարզապես անհրաժեշտ է մի քանի րոպե և արտասովոր դիմանկարը պատրաստ է:

 

Լիան Լուի բնորոշմամբ` իրա այս արվեստը մեծ տարածում է ունեցել չինական Հան արքայատոհմի ժամանակաշրջանում, որտեղ մկրատի օգնությամբ ձևավորել են ծաղիկներն ու կենդանիներին:

 

«Դուք այսօր աշխարհում չեք հանդիպի որևէ մեկին ով մկրատով կկարողանա փոքրիկ դիմանկարներ պատրաստել»,- ասել է Լիան Լուն: