Բաքվում պաշտոնապես մեկնարկել է «Եվրատեսիլ-2012»-ը
Այսօր ժամը 21:00 (Երևանի ժամով 20:00-ին) Բաքվում կայացել է «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթի պաշտոնական բացումը, այս մասին հայտնում է Корреспондент-ը:
Բացման միջոցառմանը հրավիրված էին մրցույթի 42 մասնակից երկրների պատվիրակությունները:
Եվրատեսիլի հիմնական միջոցառումները տեղի կունենան հաջորդ շաբաթ, իսկ եզրափակիչը կկայանա մայիսի 26-ին:
Կիսաեզրափակիչ փուլերի ընթացքում, որոնք կկայանան մայիսի 22-24, կընտրվեն լավագույն քսան կատարողները:










