Եգիպտական նվագախմբի կույր երաժիշտներն անգիր հիշում են բոլոր նոտաները

17:53 • 20.05.12

Կահիրեյում գործող Կույր եգիպտացի կանանց նվագախումբի անդամներն ապշեցնում են ունկնդիրներին իրենց արհեստավարժությամբ, գրում է Foxnews-ը:

 

Թեև նվագախմբի բոլոր 38 անդամները կույր են և չեն կարող միառժամանակ կարդալ նոտաներն ու նվագել, այնուամենանյիվ նրանց նվագած երաժշտությունն ուղղակի անթերի է: Կանայք ստիպված են լինում մտապահել յուրաքանչյուր մեղեդու ամեն մի նոտա:


Կույր երաժիշտների գործը բարդացնում է նաև այն փաստը,որ նրանք ի վիճակի չեն տեսնել համերգավարի շարժումները,ուստի վերջինս ստիպված է լինում 3 անգամ ծափ տալ`մեղեդին սկսելու ազդանշան տալով:

 

Ուշագրավ նվագախումբը շրջագայում է ողջ աշխարհով մեկ և համերգներով հանդես գալիս ամենահեղինակավոր կոնսերվատորիաներում:

 

«Մենք ներկայացնում ենք Եգիպտոսը և վառ ապացույցն ենք այն տեսակետի, որ ֆիզիկական արատը չի կարող սահմանափակել ստեղծագործ մտքի թռիչքը»,- նշել է նվագախմբի անդամներից մեկը: