Մահացել է Bee Gees խմբի վոկալիստ Ռոբին Գիբը
62 տարեկան հասակում վախճանվել է Բրիտանական Bee Gees խմբի մենակատար Ռոբին Գիբը. տեղեկացնում է France press գործակալությունը:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ երաժիշտը կոմայի մեջ է ընկել:
Անցյալ տարվա վերջին նրա մոտ քաղցկեղ էր հայտնաբերվել, իսկ վերջին ամիսների ընթացքում նա քիմիոթերապիայի ինտենսիվ կուրսեր էր անցել և լուրեր կային, որ նա սկսել է ապաքինվել:
Բարրի, Ռոբին եւ Մորիս եղբայրներից կազմված Bee Gees խումբը բազմաթիվ հեղինակավոր մրցանակներ էր ստացել: Սակայն 2003 թ-ին, երբ մահացավ Ռոբինի երկվորյակ եղբայրը` Մորիս Գիբը, խումբը դադարեցրեց գործունեությունը:
Միայն 2009 թ-ին Ռոբինն ու Բարրին հայտարարեցին խմբի գործունեությունը վերսկսելու համար:










