Թողարկվել է Ուիթնի Հյուսթոնի ձայնագրած վերջին երգը (տեսանյութ)
Այս շաբաթ Ryan Seacrest’s կայքը թողարկել է աշխարհահռչակ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի` մահից առաջ ձայնագրած վերջին երգը, հաղորդում է Associated Press-ը:
Celebrate երգն զուգերգ է, որը Հյուսթոնը ձայնագրել է նորահայտ երգչուհի Ջորդին Սպարqքսի հետ :
Երգի թողարկումը տեղի է ունեցել երգչուհու մասնակցությամբ նոր Sparkle ֆիլմի պրեմիերային ընդառաջ, որը 1976թ.-ին նկարահանված համանուն ֆիլմի ռիմեյքն է:
Ֆիլմը պատմում է փառքի հասած երեք քույրերի մասին, որտեղ Հյուսթոնը մարմնավորել է աղջիկների մոր դերը: Այս դերը 15 տարվա ընդմիջումից հետո երգչուհու վերադարձն էր մեծ էկրան:
Ֆիլմի առաջին ցուցադրությունը կկայանա օգոստոսի 17-ին:










