Ամերիկացի խճանկարիչն իր աշխատանքներն ալյումինե տարաներից է ստեղծում (լուսանկարներ, տեսանյութ)

13:04 • 23.05.12

Ամերիկացի նկարիչ Ջեֆ Իվանհոեն իր ալյումինե խճանկարները ստեղծելու համար տարատեսակ զովացուցիչ ըմպելիքների տարաներ է օգտագործում, տեղեկացնում է «Օդիթի Սենթրալ»-ը:

 

Ինչպես նշել է Ջեֆը` ալյումինը շատ երկար ժամանակ ամենատարբեր ոլորտներում է օգտագործվել: Սակայն «գեղանկարչության» մեջ դրա կիրառումը շատերի համար տարօրինակ կարող է թվալ:

 

Ջեֆը հիմնականում հավաքում է անպետք տարաները, դրանցից անջատում է կափարիչի մասը, հետո հարթեցնում է այն ու քառանկյուն մասերի բաժանելով` խճանկարի սկզբունքով իրար կողք շարում:

 

Շուրջ 30 տարիների ընթացքում խճանկարիչը «Ալյումոզաիկ» կոչվող ոճ է ստեղծել: Նրա կտավներում ներկայացված են մարզական դրվագներ, հուշարձաններ, մշակությանին հայտնի գործիչներ, մեքենաներ և այլն: