Նկարահանվում է «Կովկասի գերուհու» ռիմեյքը

11:39 • 23.05.12

Ռուսաստանի Կարաչաևո-Չերկեսիայի Հանրապետությունում սկսվել են ռեժիսոր Ֆյոդոր Բոնդարչուկի ֆիլմի նկարահանումները՝ «Կովկասի գերուհին» խորհրդային կինոհիթի մոտիվներով, հայտնում է Известия-ն:

 

Թե ինչ սյուժետային առանձնահատկություններ կունենա նոր ֆիլմը, առայժմ գաղտնի է պահվում:

 

Հետաքրքրական է, որ ֆիլմը պատվիրել է Курорты Северного Кавказа ընկերությունը՝ այդ կերպ նպատակ ունենալով կոտրել կովկասյան հանգստավայրերում հանգստանալու վտանգավորության շուրջ կարծրատիպերը:

 

Ռուսաստանցի դերասաններից (Կոնստանտին Կրյուկով, Լյուբով Նովիկովա) բացի ֆիլմում հանդես կգա նաև գերմանացի դերասանուհի Յուլիկա Վագները, ինչպես նաև՝ «Կովկասի գերուհուց» ընկեր Սաախովի դերակատար Վլադիմիր Էտուշը:

 

Ֆիլմի ընդհանուր բյուջեն 2 մլն ԱՄն դոլար է, և այն վարձույթ դուրս կգա հաջորդ տարի:

 

Այս տարի մեկ այլ ռիմեյք՝ Սարիկ Անդրեասյանի «Ծառայողական սիրավեպ. Մեր ժամանակը» 5 մլն դոլար բյուջեի դեպքում 14,5 մլն դոլար շահույթ էր ապահովել:

 

Հաջորդ տարի էկրան են բարձրանալու խորհրդային այնպիսի կինոհիթերի ռիմեյքներ, ինչպիսիք են «Երկկենցաղը» և «Հաջողության ջենթելմենները»: