Ճապոնուհին կեղտոտ սպիտակեղենն արվեստի գործերի է վերածում (լուսանկարներ)

15:59 • 26.06.12

Օրերս Tert.am-ը պատմել էր ճապոնացի նկարչուհի Կումի Յամաշիտայի մասին, ով մեխերին հաստ սև թելեր փաթաթելով, արտասովոր դիմանկարներ էր ստեղծում։

 

Ինչպես գրում է «Օդիթի Սենթրալ»-ը՝ պարզվում է, որ այդքանով Յամաշիտայի տաղանդը չի սահմանափակվում։ Տաղանդաշատ նկարչուհին միայնգամայն յուրօրինակ տարբերակ է գտել իր արվեսը գնահատողներին վերստին զարմացնելու համար։

 

Նրա հերթական հավաքածուն կոչվում է` «Կեղտոտ սպիտակեղեն»։ Մասնավորապես՝ այս անգամ ճապոնուհու գլխավոր գործիքը կեղտոտ սպիտակեղենն է, որի կեղտաբծերը տարատեսակ մարդկանց դիմանկարների են վերածվում։