Բրիտանացին գլուխն արվեստի «դաշտի» է վերածել (լուսանկարներ)

17:03 • 26.06.12

Բրիտանացի նկարիչ Ֆիլիպ Լիվայնը մի քանի տարի առաջ նկատելով, որ աստիճանաբար ճաղատանում է, չհամակերպվելով այդ մտքի հետ, որոշել է ներկել գլուխը, տեղեկացնում «Օդիթի Սենթրալ»-ը։

 

Ավելի ուշ Լիվայնը հիմնել է «հեդիզմ» արվեստի ճյուղը, որը մարդու գլխին արված գեղանկարչական կամ դիզայներական աշխատանք է իրենից ներկայացնում։

 

2009թ.-ից «հեդիզմի» բրիտանացի վարպետը մի շարք միջազգային ցուցահանդեսների է մասնակցել, որտեղ ցուցադրել է գլխին արված տարատեսակ բնապատկերներն ու կոլաժները։

 

Ավելացնենք, որ Մեծ Բրիտանիայում աստիճանաբար մեծ տարածում է ստանում «հեդիզմը», ինչը հատկապես օգտագործվում է դիմահարդարման և վարսահարդարման սրահներում։