Մահացել է հայտնի ռեժիսոր և սցենարիստ Նորա Էֆրոնը

21:13 • 27.06.12

Նյու Յորքում մահացել է հայտնի ամերիկյան գրող, ռեժիսոր, սցենարիստ Նորա Էֆրոնը՝ 71 տարեկան հասակում, - գրում է BBC-ն:

 

Մահվան գույժը հայտնել է նրա հրատարակիչը՝ Ալֆրեդ Նոպֆը: Էֆրոնի որդու խոսքերով՝ նա մահացել է լեյկիմիայի հետևանքով առաջացած բարդություններից:

 

Նրա կարիերան սկսվել է New York Post-ում՝ լրագրողական աշխատանքից: Էֆրոնին համբավ էին բերել «Երբ Հարրին հանդիպեց Սալլիին», «Սիեթլի անքունները», «Ջուլի և Ջուլիա» ֆիլմերի սցենարները: