Ճապոնացի ուսանողը նոթատետրում 3D պատկերներ է ստեղծում (լուսանկարներ, տեսանյութ)
Ճապոնացի երիտասարդ նկարիչ Նագաի Հիդեյուկին իրեն անամորֆիստ նկարիչ է համարում է: Նրա ստեղծած նկարներն առանձնանում են եռաչափ 3D հեռանկարով, տեղեկացնում է adme.ru կայքը:
Հիդեյուկիի աշխատանքները ստեղծված են անամորֆազ սկզբունքով, որը նշանակում է, որ այն իր ճշգրիտ տեսքն է ստանում միայն համապատասխան անկյան տակ նայելիս:
Նկարչի աշխատանքներն արված են նոթատետրում, ինչը բացելու և 190 աստիճանի տակ պահելու դեպքում հնարավոր է դառնում դրանց եռաչափ դիտումը:
Նա աշխատում է հիմնականում մատիտով, սակայն երբեմն նկարներում կարելի է գունային լուծումներ տեսնել: Իսկ որպես կտավ, Հիդեյուկին նախընտրում է ճեպանկարների համար նախատեսված նոթատետրը:










