Վաղը «Կասկադում» կմեկնարկի «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը
Երևանի «Կասկադ» համալիրում վաղը տեղի կունենա «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:
Այս առիթով ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր հրավիրել էր միչգերատեսչական նիստ, որից հետո արդեն լրագրողների հետ հանդիպմանը նա ներկայացրեց վերջնական քննակումներն ու պայամանվորվածությունները, նշելով, որ թե՛ նախարարությունը, թե՛ մարզպետարանները պատրաստ են ընդունելու փառատոնի մասնակիցներին և հավուր պատշաճի անցկացնել միջոցառումները:
Նախարարը հստակեցրեց, որ սկսում են փառատոնի արվեստի հատվածը, քանի որ արդեն Գրողների միությունում սկսվել և ավարտվել է Գրողների համահայկական համաժողովը:
«Իմ Հայաստանն» արդեն իսկ եղած «Մեկ ազգ, մեկ մշակույթ » փառատոնի շարունակությունն է և եթե նախորդ տարիներին այն տևում էր ընդամենը մեկ շաբաթ, այս անգամ արդեն կտևի 6 ամիս։
«Եթե նախորդ տարիների 400-700 մասնակից էր լինում, այս տարի զուտ մասնակիցների թիվը 1300 է: Իսկ ընդհանուր առմամբ Հայաստան կգան 2000-ից ավելի սփյուռքահայեր, որոնք մասնակիցների ծնողներն են, հարազատները և այլն»,- ասաց նա:
«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը ներկայացրեց առանձնահատկությունները: Ըստ նրա, միջոցառումների թիվը բաժանվել են 4 բաժինների՝ «Պարարվեստի օրեր», որը կտևի հունիսի 29-ից հուլիսի 10-ը: Այն կղեկավարի Կարեն Գևորգյանը, «Երգչախմբային արվեստի օրեր», օգոստոսի 9-ից 14-ը, գեղարվեստական ղեկավար Լևոն Իվանյան, «Անհատ կատարողների ելույթներ»՝ հուլիսի 30-ից օգոստոսի 5-ը՝ գեղարվեստական ղեկավար Լիլիթ Դանիելյանը և առաջին անգամ «Դուդուկի համահայկական փառատոնը»՝ սեպտեմբերի 14-ից 18-ը:
Վաղվա միջոցառմանը նրա փոխանցմամբ կլինի հանդիսավոր շքերթ, որին կմասնակցեն առաջին փուլի մասնակիցները, այսինքն՝ տարբեր երկրներից պարային խմբեր: Նաև պարային խմբերի համերգ, վերջում նաև հրավառություն:
Միջոցառումները բացի, մայրաքաղաքից կանցկացվեն նաև մարզերում, նաև Լեռնային Ղարաբաղում։ Միջոցառումները կլինեն բացօթյա՝ նպատակ ունենալով զանգվածային բնույթ կրել:
Նախարար Հակոբյանը նշեց, որ դիմողներից գրեթե ոչ ոք չի մերժվել, քանի որ իրենց նպատակը ոչ թե մրցույթ փառատոն կազմակերպելն է, այլ նրանց հայրենիք բերելը:
«Մենք փորձել ենք ամենաթույլերին ասել մի եկեք, քանի որ հայրենիքի դռները եկողների առաջ փակել չի կարելի: Չի լինելու մրցույթ–փառատոն, ներկաներն արդեն հաղթող են: Մեր նպատակը մշակութային պրոֆեսիոնալներով զբաղվելը չէ, այլ թե ինչքան կարող ենք մասսայական դարձնել և Հայաստան բերել հայ երիտասարդներին, որոնք 80%-ից ավելին առաջին անգամ են Հայաստան գալիս»,- ասաց նա:
Նախարարը ներկայացրեց նաև մասնակիցների համար նախատեսված մրցանակը՝ քնար, կռունկ, դրոշի գույները և նուռը մեկ արձանիկում, իսկ միջոցառումների համար հատկացվել է 84 մլն դրամ:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ նախորդ տարվա փառատոնի համար իրենք հատկացրել էին 137 մլն դրամ, մինչդեռ այս անգամ մասնակիցների թիվը կրկնապատկվել է:
Ասուլիսին ներկա էին նաև միջոցառումների գեղարվեստական ղեկավարները, որոնցից յուրաքանչյուրն իր մասով ներկայացրեց նախատեսված ճյուղի մանրամասները:
Կարեն Գևորգյանը տեղեկացրեց, որ Սփյուռքից եկած պարախմբերը 30-ից ավելի կլինեն, որոնք կներառեն 700-ից ավելի մասնակիցներ:
Գևորգ Դաբաղյանի խոսքերով՝ դուդուկահարներ կլինեն Վրաստանից, Արգենտինայից, Ֆրանսիայից, և այլն: Ըստ նրա՝ այս ձևով կխթանեն հայ դուդուկի զարգացմանը նաև դրսում ապրող մեր հայրենակիցների շրջանում: Դուդուկի միջոցառումները բացի Երևանից կլինեն նաև Գյումրիում և Գավառում:
Լիլիթ Դանիելյանի խոսքով, անհայտ կատարողների 8 տարեկանից մինչև 60 տարեկաններն են:
Իսկ Լևոն Իվանյանը նշեց, որ «Երգչախմբի արվեստի օրերի» մեկնարկը կտվի խաղողօրհներքի օրը, որը կուղեկցվի գեղեցիկ միջոցառումներով:










