Էրոտիկ վեպի վաճառքի նոր ռեկորդը գերազանցել է «Դա Վինչիի ծածկագիրը» վեպի ռեկորդը
Բրիտանացի գրող Է. Լ Ջեյմսի «Մոխրագույնի հիսուն երանգները» գիրքը փափուկ կազմով վեպերի շրջանում վաճառքի նոր ռեկորդ է սահմանել, գրում է BBC-ին:
Էրոտիկ վեպի առաջին միլիոն օրինակը վաճառվել է ընդամենը 11 շաբաթում: Նախորդ ռեկորդը՝ 36 շաբաթ, պատկանում էր Դեն Բրաունի «Դա Վինչիի Ծածկագիրը» վեպին:
«Մոխրագույնի հիսուն երանգները» վեպը սահմանել է նաև շաբաթվա կտրվածքով վաճառքի ռեկորդը՝ վաճառելով 397.889 օրինակ:
Universal Pictures ընկերությունն արդեն ձեռք է բերել «Մոխրագույնի հիսուն երանգները» գրքի էկրանավորման իրավունքը:
Գիրքը պատմում է միլիոնատեր Քրիսթիան Գրեյի և բանասիրության ֆակուլտետի «անմեղ» ուսանողուհի Անսատասիայի կրքոտ փոխհարաբերությունների մասին:










