Տեղի կունենա «Արի տուն 2012» ծրագրի երրորդ փուլի բացումը

15:50 • 29.06.12

Հուլիսի 2-ին, ժամը 10.00–ին տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած սփյուռքի երիտասարդների՝ Հայաստան ճանաչողական այցելությունների «Արի տուն» ծրագրի 3-րդ փուլի բացումը, որին մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և այլ պաշտոնատար անձինք:


Այս փուլով Հայաստան են ժամանելու 110 սփյուռքահայ պատանի և աղջիկ:


Միջոցառումը տեղի կունենա հետևյալ հասցեում` Վ. Սարգսյան 26/1, «Էրեբունի Պլազա» բիզնես-կենտրոն, 9-րդ հարկ, «Էրեբունի» դահլիճ։


«Արի տուն» ծրագիրն իրականացվում է 2009 թվականից: Նախորդ 3 տարիներին Հայաստան է այցելել շուրջ 1800 սփյուռքահայ երիտասարդ: 2012թ. ակնկալվում է 1000 երիտասարդի այցելություն աշխարհի 35 երկրից:


«Արի տուն 2012» ծրագիրն իրականացվում է հունիսի 10-ից սեպտեմբերի 1-ը՝ 8 փուլով: Այս տարի ևս նախատեսվում է 4-օրյա ճամբարային հանգիստ Աղավնաձորում:


«Արի տուն» ծրագրի երրորդ փուլի մասնակից երիտասարդները ներկայացնում են Ռուսաստանի Դաշնությունը, Վրաստանը, Աբխազիան, ԱՄՆ-ը, Սիրիան, Հորդանանը, Ռումինիան, Կանադան: