Սա միանշանակ երգչի լավագույն աշխատանքն է. Artistdirect-ը՝ Թանկյանի Harakiri-ի մասին (տեսանյութ)

09:25 • 29.06.12

«Սա միանշանակ երգչի լավագույն աշխատանքն է System of a Down-ի Toxicity-ից հետո՝ երգահանության, տեսլականի և իրագործման առումով: Վոկալիստը այստեղ ամեն ինչ նոր մակարդակի է բարձրացնում: Թանկյանը միշտ էլ նորարար է եղել և նա շարունակում է նոր խոսք ասել Harakiri-ի միջոցով». գրում է Artistdirect-ը Սերժ Թանկյանի նոր ալբոմի՝ Harakiri-ի մասին իր քննախոսականում :

 

Առանձին-առանձին անդրադարձ է կատարվում ալբոմի գրեթե բոլոր ստեղծագործություններին. հատկապես բարձր է գնահատվում կիթառի կատարումը Cornucopia թրեքում, կրեսենդոն՝ 20 afternoons in utopia-ում: Իսկ Ching Chime-ը որակվում է «հոյակապ մարգարիտ»՝ միջինարեևելյան ազդեցություններով:

 

«Ամեն ինչ իր կուլմինացիային է հասնում վարպետորեն արված եզրափակիչ գործում՝ Weave On-ում: Դա փանկային է, թատերային, անկեղծ՝ այն ամենն է, ինչ ակնկալում ես Թանկյանից»:

 

«Երբ ալբոմը մեջտեղ գա հուլիսի 10-ին, [դրանից հետո] ռոքնռոլը թերևս էլ նույնը չլինի ». ասված է քննախոսականում:

Իսկ Թանկյանը հայտնում է, որ ալբոմի բոլոր երգերին հնարավոր կլինի ծանոթանալ արդեն հուլիսի 2-ին Redbullusa.com կայքում: