Բելգիացի դիզայները թղթից 18-րդ դարի զգեստներ է պատրաստում (լուսանկարներ, տեսանյութ)
Բելգիացի Իզաբել Բորխգրավեն արդեն մի քանի տարի շարունակ հանդիսանում է աշխարհի այն եզակի դիզայներներից մեկը, ով թղթից 18-րդ դարի երեկոյան զգեստներ է պատրաստում, տեղեկացնում է «Օդիթի Սենթրալ»-ը:
Ֆրանսիացի աշխարհահռչակ դիզայներ Հյուբեր դե Ժիվանշին տեսնելով Բորխգրավեի աշխատանքները, դրանք բնութագրել` «արվեստի բացառիկ նմուշներ»:
«Սոսինձով կպցված թղթի մի քանի կտոր, զարդեր և փետուրներ ու եզակի աշխատանքը պատրաստ է»,- ասել է Ժիվանշին:
Ըստ Բորխգրավեի` ամեն ինչ սկսվել է 1994թ. երբ երեխաներին ուրախացնելու նպատակով թղթից փոքրիկ զգեստներ է պատրաստել: Ավելի ուշ, հմտանալով այդ աշխատանքի մեջ, սկսել է ուսումնասիրել վերջին 300 տարիների նորաձևության պատմությունը:










