Քրիստոսի ծննդյան վայրը ՅՈՒՆԵՍԿՕ-ն համաշխարհային ժառանգության մաս է հռչակել

18:40 • 30.06.12

ՄԱԿ-ի մշակութային կառույցը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, հակառակ գնալով Իսրայելի առարկություններին, համաշխարհային ժառանգության մասի կարգավիճակ է շնորհել պաղեստինյան Բեթղեհեմ քաղաքի այն եկեղեցուն, որի տարածքում, ըստ ավանդության, ծնվել է Հիսուս Քրիստոսը, հայտնում է Al – Ahram-ը: Խոսքը Քրիստոսի ծննդյան տաճարի մասին է:

 

Պաղեստինցիները ողջունել են ՅՈՒՆԵՍԿՈ-ի այս որոշումը՝ դրա կայացման օրն անվանելով «արդարության պատմական օր»:

Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը այս որոշումը գնահատել է որպես «աշխարհի կողմից պաղեստինցի ժողովրդի և Պաղեստինի պետության ճանաչման» նշան:

Պաղեստինյան պատվիրակությունը ծափահարել է, երբ 13 կողմ 6 դեմ քվեարկությամբ Սանկտ Պետերբուրգում կայացվել է այս որոշումը:

 

Իսրայելի արտաքին գործերի նախարարը սա անվանել է «իսկական աբսուրդի թատրոն»: