Դալիի գողացված կտավը թանգարան է վերադարձել փոստով
Սալվադոր Դալիի նկարը, որը նախորդ շաբաթ գողացվել էր Նյու-Յորքի պատկերասրահից, վերադարձել է Եվրոպայից՝ փոստով, գրում է BBC--ին:
Venus Over Manhattan պատկերասրահի տեսախցիկը ֆիքսել էր, թե ինչպես անծանոթ մի այցելու հանել է նկարը պատից և դրել պայուսակը:
Մի քանի օր առաջ պատկերասրահի սեփականատերերը հաղորդագրություն էին ստացել, որում ասվում էր, որ «Դոն Խուանի դիմանկարը» խորագրով նկարը ուղարկվել է փոստով:
Եվ իսկապես, մի քանի օր հետո կտավը Եվրոպայից եկել է փոստով՝ կեղծ հասցեից:










