Կայացավ «Արի տուն» ծրագրի 3-րդ փուլի բացումը. նախարարը հորդորում է խոսել միայն հայերեն

12:49 • 02.07.12

Սփյուռքահայ երիտասարդաների Հայաստան ճանաչողական այցելությունները «Արի տուն» ծրագրի շրջանակներում շարունակվում է և այսօր տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած ծրագրի 3-րդ փուլի բացումը:


Այս անգամ Հայաստան էր ժամանել 110 սփյուռքահայ երիտասարդներ՝ Ռուսաստանից, Վրաստանից, Աբխազիայից, ԱՄՆ-ից, Սիրիայից, Հորդանանից, Ռումինիայից և Կանադայից, ովքեր հայրենիքում կմնան շուրջ 15 օր:


Բացմանը մասնակցում էր նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով բարի գալուստ մաղթելով երեխաներին, նախ շնորհակալություն հայտնեց նրանց ծնողներից, ովքեր վստահել և հայրենիք են ուղարկել իրենց երեխաներին:


Նախարարը տեղեկացրեց, որ երեխաներին կհյուրընկալեն Շենգավիթ համայնքի և հիմանկանում Արարատի մարզում ապրող ընտանիքիները:


Հրանուշ Հակոբյանը հիշեցրեց, որ «Արի տուն» ծրագիրն իրականացվում է 2009 թվականից և, ընդհանուր առմամբ, արդեն Հայաստան է այցելել շուրջ 2000 սփյուռքահայ երիտասարդ: Նա նշեց, որ 2012թ. ակնկալվում է 1000 երիտասարդի այցելություն աշխարհի 35 երկրից:


Վերջում նա հորդորեց. «Ձեզանից շատերը գուցե դժվարանում են հայրեն խոսել, սակայն հայրենիքում խոսում ենք միայն հայերն, թեկուզև ձեր ջարդված հայերենով, հարցնելով, որպեսզի ձեր մայրենին սկսեք ավելի սիրել, ավելի շատ օգտագործել: 14-15 օր հետո ես կհանդիպեմ ձեզ հետ և կտեսնեմ, թե ինչ հաջողությունների եք հասել»,- ասաց նախարարը:


Աբխազիայի խմբի ղեկավար Սաթենիկ Դավթյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց նման հնարավորության համար և խոստացավ, որ ամենուր բարձր կպահեն հայի անունը:


Սիրիայի խմբի ղեկավար Ջորջ Մելքունյանի շնորհակալությունը նաև այն բանի համար էր, որ նրանք հայրենիքում կմնան ոչ թե նախատեսված 15 օրը, այլ մինչև սեպտեմբեր, ինչի հնարավորությունը նախարարը հոգացել է: «Խնդրեցինք ավելի երկար մնալ, որը ստացանք»,-ասաց նա:

«Արի տուն 2012» ծրագիրն իրականացվում է հունիսի 10-ից սեպտեմբերի 1-ը՝ 8 փուլով: Այս տարի ևս նախատեսվում է 4-օրյա ճամբարային հանգիստ Աղավնաձորում: