Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը պատրաստվում է կատարել համակարգչի գրած երաժշտությունը (տեսնյութ)
Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբն առաջին անգամ պատրաստվում է մի երաժշտական ստեղծագործություն ներակայացնել, որը ստեղծվել է համակարգչային ծրագրի կողմից, գրում է Daily Mail-ը:
Երաժշտությունն այնքան հաջող է ստացվել, որ մասանգետներն որևէ ուղղում կամ փոփոխություն չեն արել: Սա առաջին դեպքն է, որ նման եղանակով ստեղծված երաժշտությունն այնքան ներդաշնակ է ստացվել, որ կկատարվի Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի կողմից:
Սակայն որոշ մասնագետներ, ովքեր արդեն լսել են ստեղծագործությունը, համակարծիք չեն այս տեսակետի հետ և գտնում են, որ դրա հնչյունները բավական կտրուկ են և տհաճ լսողության համար: Նվագախմբի կատարմամբ ստեղծագործության ձայնասկավառակները վաճառքի կհանվեն այս տարվա սեպտեմբերից:










