Թոմ Քրուզը գլխավորում է ամենաբարձր վարձատրվող դերասանների ցանկը. Forbes
«Forbes» ամերիկյան ամսագիրը հրապարակել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանների ամենամյա ցուցակը: Առաջին տեղը զբաղեցնում է Թոմ Քրուզը, ով մեկ տարում աշխատել է 75 մլն դոլար:
Երկրորդ տեղում է Լեոնարդո Դի Կապրիոն, ով մեկ տարում վաստակել է 37 մլն դոլար: Ամսագիը նաև նշում է, որ շուտով հեռուստաէկրան է բարձրանալու «Մեծն Գեթսբին», որտեղ գլխավոր դերում հանդես է գալիս Լեոնարդե Դի Կապրիոն:
Եռյակը եզրափակում է Ադամ Սենդլերը, ով նույնպես վաստակել է 37 մլն դոլար: Չորրորդ տեղը զբաղեցնում է Դուեյն Ջոնսոնը` 36մլն դոլարով եկամուտով: Հինգերորդ տեղում է Բեն Սթիլերը` 33 մլն դոլարով: Սթիլին հաջորդում են Բարոն Քոենը, Ջոնի Դեպը, Ուիլ Սմիթը` 30 մլն դոլար եկամուտով:










