Արգենտինայում հրատարակվել են 2 ամիս անց անհետացող տեքստով գրքեր

18:25 • 03.07.12

Արգենտինական Eterna Cadencia հրատարակչությունը նոր ձևաչափով գրքեր է տպագրել, որոնց տառերն անհետանում են  60 օր հետո, գրում է Oddity Central-ը:

 

El Libro que No Puede Esperar (գիրք, որը չի կարող սպասել) վերնագրով գրքերը վաճառքի են հանվել հատուկ պլաստմասե տուփի մեջ փաթեթավորված, որոնք բացելու դեպքում գրքերի ողջ բովադակությունը է ցնդում 2 ամիս անց:

 

Գաղափարի հեղինակները նշում են, որ իրենց նպատակն է շահագրգռել մարդկանց մինչև վերջ կարդալ իրենց գնած գիրքը, այլապես նրանք ստիպված կլինեն կրկնակի գումար ծախսել ` գրքի ևս մեկ օրինակ գնելու և դրա վերջաբանին ծանոթանալու համար:

 

Քանի որ անհետացող թանաքի միջոցով տպագրված գրքերը մեծ հաջողություն են ունեցել և բավական մեծ քանակությամբ են սպառվել վաճառքի դուրս գալու հենց առաջին օրը, ուստի հրատարակչությունը մտադիր է ապագայում շարունակել այս ձևավաչափով գրքերի հրատարակումը: